«Մեր տան մեջ եք, հարգում ենք Ձեզ, բայց ավագանու նիստը մի խանգարեք»՝ Վոլոդյա Գրիգորյանը՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին․ «Առավոտ»
Փարաքար համայնքի մշակույթի տանն այս պահին տեղի է ունենում համայնքի ավագանու նիստը: Նիստին ներկա է նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Գրում է «Առավոտը»։
Նշենք, որ այսօր Փարաքար համայնքի բնակիչները դուրս չեն եկել փողոց, համեմատաբար խաղաղ է համայնքում:
Լրագրողների հետ Հայկ Սարգսյանը կցկտուր զրույց ունեցավ: Հարցին՝ անհանգստություններ չունի՞, որ համայնքում կրկին կրքեր կբորբոքվեն, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ անհանգստություններ չունեմ: Նա ավագանու նիստի ժամանակ նկատողություններ էր անում՝ ասելով, թե ես ՀՀ ԱԺ պատգամավոր եմ, մի խոսեք վարողի հետ հավասար և այլն:
«Ապրելու երկիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը պատգամավորին ասաց՝ եկել եք մեր տուն, և մենք Ձեզ հարգանքով ենք ընդունել, թողեք մենք արձանագրենք ու շարունակենք նիստը, խնդրում եմ՝ մեզ մի խանգարեք:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։