16057 դիտում
11:54 06-01-2022
Ավտովթար Կոտայքի մարզում. նախկին Adidas գործարանի հարևանությամբ բախվել են Infinti-ն և Mercedes-ը. վերջինս էլ բախվել է բետոնե պարսպին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 04:00-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ նախկին Adidas գործարանի հարևանությամբ, բախվել են Արմինե Եղիազարյանի Infinti և Լևոն Անտոնյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պարսպին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+