211652_close_icon
views-count58580 դիտում article-date 11:01 06-01-2022

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին վրաերթի ենթարկված կնոջն ու տեղափոխեցին հիվանդանոց. վարորդը դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Կեսօրին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտում օպերատիվ տեղեկութուններ են ստացվել, որ Մուրացանի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տաք հետքերով գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, նույն վաշտի ավագ պարեկներ Արամո Մարգարյանն ու Վահե Հարությունյանը, պարզում են, թե որտեղ է բնակվում վրաերթի ենթարկվածը ու մեկնում նրա բնակության վայր:
 
Էրեբունի վարչական տարածքում գտնվող՝ վրաերթի ենթարկվածի տանը, տեսնելով նրան, պարեկները ահազանգում են Երևանի 1-03 շտապօգնություն, և բժիշկների հերթապահ խումբը՝ օպերատիվորեն ժամանելով նշված հասցե, նախ տեղում առաջ բուժօգնությունն են ցուցաբերում կնոջը, ապա տեղափոխում հիվանդանոց:
 
Պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վրաերթ կատարած ավտոմեքենայի մակնիշը, վարորդի ինքնությունը պարզելու, նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր