211652_close_icon
views-count106826 դիտում article-date 20:55 04-01-2022

Ողբերգական դեպք՝ Երևանում. ճանապարհաշինարարների անփութության հետևանքով քաղաքացին ընկել է ջրատարը, դին դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով ճոպաններ. ժամանել է Երևանի քրեականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինա-Շերամի փողոցների խաչմերուկում՝ նոր կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին, կամրջի տակ անցնող ջրատարում, դի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամաատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ հրշեջ-փրկարարները ճոպանի միջոցով պատգարակով ջրատարից դուրս բերեցին տղամարդու դին։ 

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մելոյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ ավագ հետաքննիչ Մհեր Մուղդուսյանը։

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։ 

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով ճշտել են ականատես վկայի ինքնությունը, ով տեսել է, թե ինչպես է քաղաքացին կամրջից ցած ընկել, իսկ շինարարական կազմակերպությունը, եթե մինչև շահագործումը տեղադրվեր պաշտպանիչ արգելապատնեշներ, ապա այս դեպքը տեղի չէր ունենա։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր