Հայաստանն առաջատարներից է ռուսների համար ամանորյա հանգստի նախընտրություններում
Ռուսաստանի բնակիչների համար 2022 թվականի նշելու ամենապահանջված ուղղություններն են Սոչին, Հայաստանը, Մալդիվները և Սեյշելյան կղզիները: «Արմենպրեսի» հաղորդմամբ, այս մասին հայտնում է tass.ru-ն:
Նշվում է, որ երկրի ներսում հանգիստը կազմակերպելու համար Ռուսաստանի բնակիչները ամենաշատն ընտրել են Սոչին, Կրասնոդարի երկրամասի այլ ծովափնյա քաղաքները, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգը, Կալինինգրադը:
Միևնույն ժամանակ, ռուսաստանցիների՝ իրենց երկրի ներսում ճանապարհորդելու նկատմամբ չնվազող հետաքրքրության ֆոնին, ավելացել է դեպի մոտակա երկրներ ուղևորությունների պահանջարկը։ Այս համատեքստում Ամանորի տոներին Հայաստանը դարձել է առաջատար:
Ռուսաստանցիները նաև հետաքրքված են ԱՄԷ, մասնավորապես Դուբայ, ինչպես նաև Հորդանան և Մարոկկո ուղղություններով: