211652_close_icon
views-count2350 դիտում article-date 14:28 02-01-2022

Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվել

ՀԱՀ-ի Քեյփթաունում գտնվող այդ երկրի խորհրդարանի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այդմասին հայտնում է «Ֆրանս Պրեսս»-ը։ 

Հրդեհի մասին ահազանգը ստացվել տեղի ժամանակով ժամը 05։00-ին, ու մինչ փրկարարները հասել են դեպքի վայր, կրակը հասել է տանիքին։

Պարզվել է, որ կրակն առաջացել է շենքի 3-րդ հարկում գործող գրասենյակներից մեկում և տարածվել Ազգային ժողովի նիստերի դահլիճում։

Այդ մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել է Քեյփթաունի հրշեջ-փրկարարական ծառայության ներկայացուցիչ Ջերմեյն Կարելսը։

Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան։ Ավելի քան 35 հրշեջներ պայքարում են կրակի դեմ, որը կարծես սպառնում է շենքի տանիքին, ասել է Կարելսը:

Նմանատիպ նյութեր