ԱՄՆ-ում ձերբակալել են Բայդենին, Օբամային և Ցուկերբերգին սպանել ցանկացող տղամարդուն
Միացյալ Նահանգների իշխանությունները Այովայի նահանգում ձերբակալել են զինված տղամարդու, որը մտադրվել էր սպանել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին, երկրի նախկին ղեկավար Բարաք Օբամային, ինչպես նաև Facebook-ի (այժմ՝ Meta) հիմնադիր Մարկ Ցուկերբերգին:
Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը:
Վերջինս Կալիֆորնիայում գործող սուպերմարկետներից մեկի աշխատող է։ 25-ամյա Կաուչուա Բրիյոն Սյունը ձերբակալվել է անցյալ շաբաթ։
Իրավապահները նրա ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են AR-15 հրացան, զինամթերք՝ լիցքավորված պահեստատուփ, զրահաբաճկոն եւ դեղարկղիկներ: Հայտնի Է, որ Սյուն իր տնից դուրս Է եկել դեկտեմբերի 18-ին, իշխանությունների խոսքով, «ուղիղ Սպիտակ տուն ուղեւորվելու մտադրությամբ… իշխանության գլուխ գտնվող մարդկանց սպանելու համար»: