Ցուկերբերգին իրանական դատարան են հրավիրել
Իրանական դատարանը Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին դատարան է հրավիրել՝ կապված Instagram-ի և WhatApp-ի օգտատերերի անձնական կյանք ներխուժելու գործով:
Դատարանը, ինչպես նշել է կառավարության պաշտոնյաներից մեկը, որոշում է կայացրել Իրանում Instagram-ը և WhatApp-ն արգելափակելու մասին: Սակայն Ցուկերբերգը դժվար թե ներկայանա դատարան, քանի որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև արտահանձնման մասին որևէ համաձայնագիր չկա ստորագրված: