Հնդկաստանում փիղը տրորել է սելֆի անել ցանկացող տղամարդուն
Հնդկաստանում մի տղամարդ է մահացել, երբ փղի հետ սելֆի անելու փորձ է արել։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։
Թերթի տվյալներով՝ 50-ամյա Աշոք Բհարթին մոտեցել է փղին, իսկ վերջինն էլ կատաղել է և հետապնդելով՝ տրորել նրան։
Ըստ տեղեկությունների՝ տղամարդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում և մինչ հիվանդանոց տեղափոխվելը, ստացած վնասվածքներից մահացել է շտապօգնության մեքենայի մեջ։