211652_close_icon
views-count2515 դիտում article-date 20:12 29-12-2021

49-ամյա տղամարդու ուղեբեռում 70-ից ավելի սուբուտեքս կար․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան, որոնք իրացրին՝ համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ։ Արդյունքում՝ թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման ենթարկվեց Երևանի Բաշինջաղյան փողոցի 49-ամյա մի բնակչի:
Նրա ուղեբեռի զննությամբ հայտնաբերվեց «Բ 8» գրառմամբ՝ 79 ամբողջական և 3 հատ կես դեղահաբեր:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը սուբուտեքս է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր