1567 դիտում
15:42 28-12-2021
Հունվարի 1-ից օտարերկրացիները կարող են արտաքսվել ՌԴ-ից անօրինական աշխատանքային գործունեության պատճառով
Tert.am-ը գրում է. 2022 թվականի հունվարի 1-ից արտասահմանցի քաղաքացիները կարող են արտաքսվել Ռուսաստանից անօրինական աշխատանքային գործունեության պատճառով, նրանց գործատուները ևս կարող են տուգանվել մինչև 800 000 ռուբլու չափով՝ յուրաքանչյուր աշխատակցի համար: Ինչպես փոխանցում է Life.ru-ն, այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ-ն:
«Անօրինական աշխատանքային գործունեության համար տուգանքներից բացի (մինչև 5000 ռուբլու չափով) արտասահմանցիների նկատմամբ կարող են կիրառվել նաև այլ միջոցներ՝ կապված Ռուսաստանից արտաքսելու և վերադարձն արգելելու հետ: Արտասահմանցիներին անօրինական ճանապարհով աշխատանքի ներգրավելու համար գործատուները կարող են տուգանվել մինչև 800 000 ռուբլու չափով՝ յուրաքանչյուր աշխատակցի համար»,- ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:
Նախարարությունից հիշեցրել են, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է ժամանակավոր միջոցառումների գործունեության ժամկետը, որոնք թույլ էին տալիս արտասահմանցիներին կարգավորել իրենք իրավական կարգավիճակը՝ առանց երկրից դուրս գալու:

Նմանատիպ նյութեր
5848 դիտում
12:31 02-11-2017
ՊԵԿ-ը՝ ապօրինի գործունեության հետքերով. բացահայտվել են անօրինական գործունեության դեպքեր
8953 դիտում
16:59 08-01-2015
Ռուսաստանից կարող է արտաքսվել շուրջ 1 մլն ներգաղթյալ
Այս բաժնից
571 դիտում
12:46 21-12-2024
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
577 դիտում
12:12 21-12-2024
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
775 դիտում
09:28 21-12-2024
Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․կա 60 վիրավոր