211652_close_icon
views-count2095 դիտում article-date 12:44 28-12-2021

Հայաստանի բուհերում 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության կարգը կարող է փոխվել

News.am-ը գրում է. Հայաստանում բուհերում 2023-2024 ուստարվա ընդունելության կարգը կարող է փոխվել։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Նա պարզաբանեց, որ դիմորդները կարող են հնարավորություն ստանալ երկու անգամ անընդմեջ քննություններ հանձնել (միասնական պետական քննություն)։  

«Դա կարեւոր է դիմորդների համար, քանի որ ձախողման դեպքում նրանք ստիպված չեն լինի սպասել եւս մեկ տարի՝ քննությունները վերահանձնելու համար»,-ասաց նախարարը։

Նմանատիպ նյութեր