3035 դիտում
23:57 26-12-2021
Թալին համայնքում հետագա բոլոր բացասական զարգացումների պատասխանատուն իշխանությունն է. հայտարարություն
ՀՀ վարչական դատարանը՝ 5 դատավորի կազմով, այսօր՝ 26.12.2021թ. մերժել է Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունների անդամների հայցը: Վարչական դատարանը գտել է, որ խմբակցությունները համարվում են ստեղծված օրենքի ուժով և միայն այդ մոտեցմամբ անտեսել է իր իսկ կողմից հաստատված այն փաստը, որ Տավրոս Սափեյանի թեկնածությունն առաջադրել է ավագանու անդամ Սերգե Մկրտչյանը:
Նույնիսկ խմբակցությունն օրենքի ուժով ստեղծված համարելու պարագայում, միևնույն է ավագանու անդամների խմբի՝ խմբակցության, կամքի արտահայտությունը պետք է դրսևորվեր որոշակի ձևով: Առնվազն պետք է լիներ խմբակցության գրավոր որոշումը: Վարչական դատարանն այս հարցին չի անդրադարձել: Ստեղծված իրավիճակում, մանդատների մեծամասնություն չունեցող համայնքում, իշխանությունը, ի հակասումն Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված այն մոտեցման, որ մեծամասնություն չունեցող անձը չի կարող համայնքի ղեկավար լինել, փորձում է համայնքի ղեկավարին «նշանակել» Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից:
Այս պայմաններում, Թալին համայնքում հետագա բոլոր բացասական զարգացումների պատասխանատուն իշխանությունն է, ի դեմս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության:
Հ.Գ. Հիշեցման կարգով տեղեկացնում ենք, որ՝ «Հայք» խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարել են օրենքի ուժով՝ հրաժարական ներկայացնելու փաստով (հիմք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մաս).
Տարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 71-րդ հոդվածի համաձայն, 7 օրվա ընթացքում փոխարինել Կարեն Գրիգորյանի մանդատը.
Տավրոս Սափեյանը չի ստանձնել Թալին համայնքի ղեկավարի լիազորությունները, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 74-րդ հոդվածի համաձայն ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում, չի երդվել.
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ավագանու նիստը հրավիրելու լիազորություն ունի միայն համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը, մինչդեռ Տավրոս Սափեյանը համայնքի ղեկավարի լիազորություն չի ստանձնել.
Թալին համայնքի ավագանու «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» խմբակցության անդամներն օրենքով չնախատեսված անձի կողմից նիստի հրավերի դեպքում, իրավունք ունեն չմասնակցել նիստին.
Թալին համայնքի ավագանու իրավասությունների մեջ է մտնում նաև՝ համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելը, օրենքով սահմանված դեպքերում տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելը:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն

Նմանատիպ նյութեր
21877 դիտում
19:00 09-06-2019
Ռոբերտ Անանյան. Աբովյանում վերջին զարգացումների գլխավոր պատասխանատուն և մեղավորը հենց «Իմ քայլի» պատգամավորներն են
1420 դիտում
15:01 24-02-2023
ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին և Թալին-Լանջիկ հատվածներ
Այս բաժնից
658 դիտում
21:24 27-12-2024
Կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը
562 դիտում
21:00 27-12-2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ