«Բարսայի» խաղացողները վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ակումբից ամանորյա նվերներ չեն ստացել
«Բարսելոնայի» խաղացողները ակումբից Ծննդյան տոների կապակցությամբ ակումբից նվերներ չեն ստացել:
Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները միշտ Տոների առթիվ նվերներ են ստացել, երբ ակումբը ղեկավարում էր նախկին նախագահ Ժոզեպ Բարտոմեուն: Որպես կանոն, խաղացողները տեխնիկա էին նվեր ստանում, մասնավորապես՝ վերջին մակնիշի այֆոններ և այփադներ:
Նախորդ տարի, երբ նոր նախագահի ընտրության ժամանակաշրջանն էր սկսվել, հարձակվող Անտուան Գրիզմանն իր թիմակիցներին նվիրել էր ֆրանսիական թանկարժեք դրամապանակներ:
Այս տարի էլ ֆուտբոլիստները ակնկալում էին նվերներ ստանալ ակումբի նոր ղեկավարությունից՝ Ժոան Լապորտայի գլխավորությամբ, սակայն խնայողության ռեժիմի պատճառով, որում գտնվում է «Բարսան», նվերներ խաղացողները չեն ստացել: