3608 դիտում
19:16 25-12-2021
Տյումեն-Երևան ավիաչվերթը հետաձգվել է ինքնաթիռի շարժիչի բռնկման պատճառով
Տյումեն-Երևան ավիաչվերթը հետաձգվել է թռիչքն իրականացնող «Utair» ավիաընկերության ինքնաթիռի շարժիչի բռնկման պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով «Ռոշչինո» օդանավակայանի հաստատած տեղեկությունը:
Ըստ աղբյուրի՝ ուղևորները հրապարակել են Տյումեն քաղաքից Երևան թռչող օդանավի այրման տեսագրությունը:
Ուղևորներից մեկի հարազատի խոսքով՝ չվերթը նախատեսված էր տեղի ժամանակով 07:20-ին, բայց թռչելու պահին օդանավի շարժիչը բռնկվել է, և չվերթը չեղարկվել է:
«Ուղևորների կեսը տուն է գնացել: Նոր չվերթը խոստացել են իրականացնել երեկոյան», - ասել է զրուցակիցը:
Նմանատիպ նյութեր
3126 դիտում
14:00 25-12-2021
Տյումեն-Երևան չվերթը 10 ժամով հետաձգվել է օդանավի անսարքության պատճառով
8099 դիտում
23:00 16-02-2020
Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով
1368 դիտում
09:55 02-07-2015
Երևան-Վարշավա-Երևան ավիաչվերթը երեկվանից չի գործում. ժողովուրդ
Այս բաժնից
607 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
490 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
310 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը