Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով
Այսօր ռուսական Նորդ Վինդ ընկերության Ա321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով Երևան - Մոսկվա չվերթը չի կայացել: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց օդանավակայանի կայանատեղի: Ինքնաթիռի անձնակազմը և ուղևորները չեն տուժել:
Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ ուղևորները կսպասարկվեն սահմանված կարգով:
Ավիաընկերությունը նախատեսում է նոր ինքնաթիռով Երևան-Մոսկվա թռիչքը իրականացնել ժամը 01:20-ին: