1416 դիտում
09:55 02-07-2015
Երևան-Վարշավա-Երևան ավիաչվերթը երեկվանից չի գործում. ժողովուրդ
««Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ երեկվանից այլևս չի գործում Երևան-Վարշավա-Երևան ավիաչվերթը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ «Լոթ» ընկերությունը, որը սպասարկում էր նշված չվերթը, ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Ընկերության տնօրինությունը որոշում է կայացրել դադարեցնել նշված չվերթը: Մի քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը փորձում է «Լոթ» ընկերության տնօրեն Աղվան Գրիգորյանից պարզել, թե ինչ խնդիրներ ունի իր ղեկավարած ընկերությունը:
Մեր հեռախոսազանգերին պատասխանում են նրա աշխատակիցներն ու հայտարարում, որ Աղվան Գրիգորյանը շատ զբաղված է կամ խորհրդակցություն է անցկացնում: Երկու օր շարունակ «Ժողովուրդ»-ը տեղեկությունը փորձում է ճշտել նաև ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանից: Վերջինս ևս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին նա էլ Հայաստանում չէ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3656 դիտում
19:16 25-12-2021
Տյումեն-Երևան ավիաչվերթը հետաձգվել է ինքնաթիռի շարժիչի բռնկման պատճառով
2556 դիտում
20:12 08-08-2020
Իրականացվում է ՀՀ֊ից Լիբանան մարդասիրական օգնության առաջին ավիաչվերթը. ուղիղ
1325 դիտում
16:14 16-03-2015
Խարդախության մեղադրանքով հետախուզվող՝ Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»