Տյումեն-Երևան չվերթը 10 ժամով հետաձգվել է օդանավի անսարքության պատճառով
Utair ավիաընկերության օդանավով նախատեսված Տյումեն-Երևան թռիչքը հետաձգվել է 10 ժամով։ Պատճառը օդանավում հայտնաբերված անսարքությունն է, հայտնում է Tass.ru-ն։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ սպասվում է մեկ այլ օդանավով ուղևորների փոխադրում Երևան։
Օդանավը պետք է Երևան թռչեր դեկտեմբերի 25-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 05։20-ին։ Այժմ նախատեսվում է թռիչք իրականացնել ժամը 15։00-ին։
Ընկերությունից հայտնել են, որ անսարքությունը հայտնաբերվել է օդանավի՝ թռիչքուղու վրա գտնվելու ժամանակ և շարժիչից կայծեր են նկատվել։ Նշված չվերթով Հայաստան պետք է ժամանի 176 քաղաքացի։