211652_close_icon
views-count1651 դիտում article-date 10:19 23-12-2021

Գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կերկարաձգվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է 6 ամսով երկարաձգել սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնի արտահանումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս որոշումն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 25-ից եւ կգործի մինչեւ 2022 թվականի հուլիսի 25-ը։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ սա կխթանի տեղական արտադրությունը, կապահովի հումքային բազայով։

Սա թվով երկրորդ արգելքն է, եւ պարզվում է, որ մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել են մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվարի-սեպտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 70 հազար տոննա, իսկ կանխատեսումները ցույց են տալիս, որ այս տարվա վերջ այն կգերազանցի 100 հազար տոննան, ինչը, նախորդ տարվա համեմատ, մոտ 2 անգամ ավել է։

Բացի այս, տեղեկացնենք, որ մետաղների արտահանման առաջին արգելքի կիրառումը խիստ մտահոգել էր տնտեսվարողներին: Նրանց մոտ մտավախություն էր առաջացել, որ տեղական ջարդոն ընդունող տնտեսվարողների մոտ կձեւավորվի մենաշնորհային կարգավիճակ, եւ այն կբերի ջարդոնի ընդունման գների չհիմնավորված նվազեցմանը։ Բայց, ըստ Էկոնոմիկայի նախարարության, եթե նախորդ տարվա սեւ մետաղի ընդունումը եղել է 40.000 հազար դրամ (գումարած ԱԱՀ), այս տարի աճել է 60.000 հազար դրամի»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր