211652_close_icon
views-count1753 դիտում article-date 22:22 22-12-2021

ՀԲԸՄ-ն մեկ միլիոն դոլար տարեվերջյան նվիրատվություն Է ստանում Վաչե և Թամար Մանուկյաններից

Հավատարիմ ՀԲԸ Միության առաքելությանն իրենց ցուցաբերած շարունակական աջակցությանը՝ ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վաչե Մանուկյանը և նրա տիկին Թամար Մանուկյանը հայտարարել են մեկ միլիոն դոլար տարեվերջյան նվիրատվության մասին՝ հաջակցություն կազմակերպության ծրագրերի և գործունեության ընդլայնման:

Արձագանքելով հայտարարությանը՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը նշել է. «Գաղտնիք չէ, որ Մանուկյանների առատաձեռնությունը բխում է ոչ միայն նրանց՝ որպես հպարտ հայերի և նվիրված մարդասերների սրտի խորքից, այլ նաև ռազմավարական նկատառումներից: Ձեռքը մշտապես ժամանակի զարկերակին՝ նրանք կարողանում են ճիշտ գնահատել կարիքները, որսալ պահը և ապահովել ապագան: Մենք երախտապարտ ենք Մանուկյաններին և մեր բոլոր դոնորներին, առանց որոնց աջակցության ՀԲԸՄ-ն չէր կարող բարեհաջող իրականացնել իր առաքելությունը»:

Լիբանանում ծնված և բազմաթիվ երկրներում բիզնեսներ ղեկավարող Վաչե Մանուկյանը բարեսիրության անկեղծ մղումը ժառանգել է իր ընտանիքից և հիմնել բարեգործական նախաձեռնությունների կայացած ավանդույթներ ողջ աշխարհում: Իր տիկնոջ հետ միասին նա երկար տարիներ աջակցել է Հայ Եկեղեցու գործունեության և ընդհանրապես հայկական շահերի խթանմանը: Նրանց բարեգործության ոգին տարածվել է բազմաթիվ նախաձեռնությունների վրա, ընդ որում՝ ի շահ ոչ միայն հայության, այլև միջազգային ավելի լայն հանրության՝ նրանց աջակցությամբ իրականացված խոշոր մարդասիրական, կրթական, մշակութային ու կրոնական ծրագրերի միջոցով:

Նմանատիպ նյութեր