211652_close_icon
views-count12643 դիտում article-date 14:10 22-12-2021

Եվ այդտեղ սկսվեց իմ ու ՔՊ–ի միջև հայացքների խզումը. Մարությանը խախտեց երկարատև լռությունը

Sputnik Արմենիան գրում է. Երևանի քաղաքապետին առաջին անգամ են անվստահություն հայտնում, ու դրա համար պետք է լինեին ծանրակշիռ պատճառներ։ Այսօր Երևանի ավագանու հատուկ նիստում իր ելույթում հայտարարեց Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Այս օրերին նախաձեռնության հեղինակներն ասում են, թե ես` Հայկ Մարությանս, շեղվել եմ հեղափոխական արժեքներից։ Հիմա տեսնենք, թե ով է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից։ 2018-ի ընտրություններից հետո սկսեցինք աշխատել ու հանկարծ մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, որտեղ նախարարները 1.5 մլն դրամ են ստանում, փոխնախարարները 1 մլն դրամ են ստանում»,– ասաց Մարությանը` հիշեցնելով, որ հեղափոխականների նպատակը պետք է լիներ բարելավել այլոց կյանքը։ Մինչդեռ իրականում նրանք եկան ու սկսեցին բարելավել իրենց կյանքը։


Համեմատության համար Մարությանը հիշեցրեց` քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո ինքը վաճառքի է հանել քաղաքապետի ծառայողական «Մերսեդես» ավտոմեքենան ու հիմա էկոնոմ դասի «Նիսան» է վարում` առանց վարորդի։
«Երբեք պարգևավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս։ Եվ սա հերոսություն չէ, սա, ինչպես ասում են` լավ չէ, սա նորմալ է։ Դա պետք է լինի հեղափոխական մանդատ ստացած ցանկացած պաշտոնյայի համոզմունքը»,– ասաց նա։

Նմանատիպ նյութեր