211652_close_icon
views-count24351 դիտում article-date 10:54 20-12-2021

Ավտովթար Շիրակի մարզում. Վրաստանի 32–ամյա քաղաքացին Honda CR-V–ով Քեթիի ոլորաններում կողաշրջվել է. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին,  ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:20 –ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Վլադիմիր Կաշանյանը իր վարած  Honda CR-V մակնիշի ավտոմեքենայով Քեթի գյուղի վարչական տարածքում՝ Քեթիի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց  և կողաշրջվել:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու դարձի բերել ավտոմեքենան:

 Օպերատիվորեն ժամանել է նաև Ախուրյանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը և ավտոմեքենայում գտնվող ուղևորը հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենց լավ են զգում:

Օպերատիվորեն ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե  Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ռոման Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր