1676 դիտում
16:09 17-12-2021
Ջերմուկում տեղի է ունեցել «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի ամփոփիչ համաժողովը
2021թ-ի դեկտեմբերի 16-ին Ջերմուկում տեղի ունեցավ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի (ՌԶԳ) կողմից իրականացվող և Շվեյցարիայի Զարգազման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի ամփոփիչ համաժողովը:
Միջոցառմանը մասնակցեցին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ / առաքելության ղեկավարի տեղակալ Վերներ Թութ-Շիմոն, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տ.Գաբրիելյանը, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ.Ավետիսյանը, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Կ. Ավանեսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչները, ծրագրի շահառո ֆերմերները, անասնաբույժներն ո վերամշակողները, շահառո համայնքների ղեկավարները, ինչպես նաև ՌԶԳ Հ Կ-ի աշխատակիցները:
Միջոցառման ընթացքում ողջյունի խոսքով հանդես եկավ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ / առաքելության ղեկավարի տեղակալ Վերներ ԹութՇիմոն, ով իր խոսքում մատնանշեց համագործակցության կարևորությունն ո ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև հավելեց, որ Շվեյցարիան և Շվեյցարիայի զարգացման համագործակցության գործակալությունը կշարունակեն իրենց աջակցությունը Հայաստանին:
Մասնակիցներին ողջյունեցին նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տ.Գաբրիելյանը, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ.Ավետիսյանը, ովքեր կարևորեցին ՌԶԳ ՀԿ-ի իրականացրած ծրագրերի դերն ո ազդեցությունը՝ ուղղված երկրի տնտեսական զարգացմանը: Համաժողովի ընթացքում ծավալուն զեկույցի միջոցով Ծրագրի ղեկավար Կ․ Հարությունյանն ամփոփեց ծրագրի արդյունքները, բաղադրիչ առ բաղադրիչ ներկայացրեց ծրագրի ընթացքում իրականացրած աշխատանքները՝ մասնավորապես շուկայի hասանելիության և զարգացման, հեռագնա արոտների ենթակառուցվածքների բարելավման, անասնաբուժական ծառայությունների հասանելիության ուղղությամբ իրականացված գործողություններ։
Համաժողովի ընթացքում մատնանշվեցին բոլոր ձեռքբերումները, փորձությունները և արձանագրվեցին քաղված դասերը, որոնք կնպաստեն հետագա ծրագրերում աշխատանքն էլ ավելի կատարելագործելո և ավելի արդյունավետ դարձնելո հարցում:
Շահառուներից ոմանք կիսվեցին իրենց փորձով, ներկայացրեցին ստացած արդյունքներն ո ձեռքբերումները՝ կարևորելով Ծրագրի դերն ո հավաստիացրեցին հետագայում ևս շարունակել կատարված աշխատանքի հիմքի վրա ձեռք բերմավածը էլ ավել զարգացնել:
Միջոցառում ամփոփվեց ՌԶԳ ՀԿ-ի նախագահ պ-ն Մկրտիչ Այվազյանի կողմից կազմակերպության հետագա ծրագրերի ներկայացմամբ և ծրագրի գործընկերներին շնորհակալագրերի հանձմամբ:

Նմանատիպ նյութեր
4018 դիտում
12:02 07-03-2018
Քննարկվել է «Անասնապահության զարգացում Հայաստանում` հարավ-հյուսիս» ծրագիրը
1279 դիտում
23:22 19-07-2022
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հյուսիս-հարավ - 2» ծրագիրը
Այս բաժնից
850 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին