211652_close_icon

Աշխատանքային հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

views-count1203 դիտում article-date 23:16 16-12-2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են արցախահայության բնակապահովմանը, սոցիալական աջակցության ծրագրերի շարունակականությանն, ինչպես նաև արցախցիների զբաղվածության ապահովմանն առնչվող մի շարք հարցերի։

Քննարկվել են մանրամասներ, որոնց իրականացումը հնարավորություն կտա բարձրացնել գործող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունն, ինչպես նաև նպաստել շահառուների կենսապայմանների բարելավմանն ու նրանց աշխատանքով ապահովմանը։

Նմանատիպ նյութեր