211652_close_icon
views-count1943 դիտում article-date 16:23 15-12-2021

Սերխիո Ագուերոն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան. այդ մասին հայտարարելիս նա արտասվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Այս մասին նա հայտնել է հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում։

Ագուերոն իրեն վատ է զգացել հոկտեմբերի 30-ին Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ հանդիպման ժամանակ։ Ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են ախտորոշվել։ Ավելի ուշ ակումբը հայտնեց, որ Ագուերոն մոտ երեք ամսիս բաց կթողնի։

Ասուլիսի ժամանակ արգենտինացին նշեց, որ բժիշկները խորհուրդ են տվել թողնել սպորտը, որից հետո արտասվեց:

Ագուերոն այս ամառ է տեղափոխվել «Բարսելոնա», կատալոնական թիմի կազմում անցկացրել է 4 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ 2011-ից 2021 թվականներին հարձակվողը հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», որի կազմում դարձել է Անգլիայի հնգակի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, ակումբի պատմության լավագույն ռմբարկու (260 գոլ)։ Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում Ագուերոն հաղթել է Եվրոպա լիգան։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր