2202 դիտում
09:34 15-12-2021
ՔՊ-ն բանակցությունների մեջ է. ավագանիները տեղի կտան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին՝ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, հետընտրական կրքեր են հասունացել ու չեն հանդարտվում: Թեեւ այս շաբաթվա ավարտին կամ եկող շաբաթվա սկզբին ավագանու մանդատ ստացած անդամները պետք է համայնքապետ ընտրեն, բայց դեռեւս հստակ չէ, թե որ համայնքում որ ուժն իշխանություն կվերցնի:
Փաշինյանի՝ իշխանության համար Ընտրական օրենսգրքի փոխոխության հանձնառությունը, փաստորեն, իրական փորձություն դարձավ: «Քաղաքացիական պայմանագրի»՝ առավելագույն ձայներ ստացած թեկնածուները որոշ համայնքներում համայնքապետ ընտրվելու ճանապարհին դժվարությունների են հանդիպում, քանի որ, ըստ նոր ԸՕ փոփոխության, համայնքապետը միանձնյա կարող է ընտրվել, եթե հաղթահարում է «50+»-ի շեմը: Թալինում, Վարդենիսում, Նոյեմբերյանում, օրինակ, որտեղ ՔՊ-ն առավելագույն (40-ից ավելի տոկոս) թվով ձայներ է հավաքել, անակնկալ իրավիճակում է հայտնվել, քանի որ մանդատ ստացած մյուս ուժերը հայտարարել են միավորվելու ու իշխանություն վերցնելու մասին:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու խորհրդարանում համանուն խմբակցության անդամները չեն էլ թաքցնում՝ անելու են հնարավորը, որ ընդիմադիր դաշինքները տեղի տան, ու ՔՊ-ի թեկնածուները ստանձնեն համայնքների ղեկավարումը: Ցանկալի արդյունքին իշխանականները հասել են Թալինում. այստեղ կուսակցություններից մեկը հայտարարել է մանդատներից հրաժարվելու մասին, քանի որ ճնշումների ենթարկվեցին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նոյեմբերյանում նույնպես ՔՊ-ն բանակցություններ է վարում՝ հասկանալու համար՝ ավագանու որ անդամներին կարող է համոզել իրենց միանալ: Վարդենիսում էլ «Միասնական Վարդենիս» դաշինքի թեկնածու Արամ Հարությունյանին կալանավորելուց հետո ուժային կառույցները լծվել են ավագանու մյուս անդամների ու ընդհուպ նրանց կանանց հարցաքննության կանչելու գործին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3019 դիտում
15:42 15-12-2018
Հայաստանի համայնքների ավագանիները ցանկանում են կրճատել համայնքների ղեկավարների որոշ լիազորությունները
916 դիտում
20:14 03-05-2023
Այո, բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ․ վարչապետը` Վաշինգտոնում ընթացող բանակցությունների մասին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը