slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Անհնար է բանակցային սեղանին ուժի դիրքերից որևէ բան պարտադրել․ «Հայաստանի Հանրապետություն»
211652_close_icon

Անհնար է բանակցային սեղանին ուժի դիրքերից որևէ բան պարտադրել․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count3268 դիտում article-date 10:01 14-12-2021
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանը հայտարարել է, որ առաջնային է համարում սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները: Այս հայտարարությունների ֆոնին Ադրբեջանի պնդումներն այն մասին, թե հայկական կողմն ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում, պետք է դիտարկել Բաքվի եւ Անկարայի նախորդ կեղծիքների համատեքստում, ինչից կարելի է անել միայն մեկ հետեւություն՝ ոչ թե Հայաստանն է ապակառուցողական մոտեցում ցուցաբերում, այլ ճիշտ հակառակը՝ ադրբեջանաթուրքական զույգը: Նրանք են մաքսիմալիստական պահանջներ առաջարկել, ինչն անընդունելի է Հայաստանի, հետեւաբար նաեւ Արցախի Հանրապետության համար: Հիմա սահմանային բախումներ հրահրելով՝ թյուրքական զույգը փորձում է պարտադրել իրեն ձեռնտու եւ Հայաստանի ու Արցախի շահերին հակասող գործընթաց:

Գեղարքունիքի սահմանամերձ հատվածում հերթական բախման հետեւանքով ելման դիրքեր հետ շպրտվելուց հետո Ադրբեջանը պետք է հասկացած լինի, որ բանակցային սեղանին ուժի դիրքերից որեւէ բան պարտադրել հնարավոր չէ: Սահմանազատման գործընթացը կարող է մեկնարկել միայն այն դեպքում, երբ Արցախի կարգավիճակի հարցը չկապվի դրա հետ, մյուս կողմից էլ պետք է հրաժարվել Հայաստանի տարածքով միջանցք բացելու գաղափար առաջ քաշելուց: ՀՀ-ի այս դիրքորոշումների մասին բազմիցս հայտարարել են Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները: Եթե Արդբեջանը սահմանագծման եւ սահմանազատման հարցում չգա կառուցողականության դաշտ, ապա Հայաստանն ամեն գնով կվերականգնի իր սուվերեն տարածքների ամբողջականությունը՝ սեփական սահմաններից դուրս շպրտելով անօրինական ձեւով այնտեղ ներխուժած ադրբեջանական զինված ուժերին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր