211652_close_icon
views-count1853 դիտում article-date 21:12 11-12-2021

Էտո՛Օ-ն ընտրվել է Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

«Անժիի», «Բարսելոնայի», «Ինտերի» և «Չելսիի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն ընտրվել է Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

48-ամյա նախկին ֆուտբոլիստն ընտրությունների արդյունքում շրջանցել է գործող նախագահ Սեյդու Մբոմբուո Նջոային՝ 43 ձայնն ընդդեմ 31-ի։

Էտո՛Օ-ն 2019 թվականին է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։ Կարիերայի ընթացքում կամերունցին հանդես է եկել «Ռեալում»,  «Մալյորկայում», «Բարսելոնայում», «Ինտերում», «Անժիում», «Չելսիում», «Էվերթոնում», «Սամպդորիայում», «Անթալյասպորում», «Կոնյասպորում», «Կատարում»։

Էտո՛Օ-ն երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և մեկ անգամ հաղթել է Ա Սերիայում։ Նա Կամերունի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, որի գույները պաշտպանել է 1996-ից 2014 թվականներին։

Նմանատիպ նյութեր