211652_close_icon

Փյունիկ-Արարատ հանդիպումն ընդհարման պատճառով ուշ մեկնարկեց․ Armsport.am

views-count14074 դիտում article-date 19:12 11-12-2021
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը մեկնարկեց նախատեսվածից չորս րոպե անց։ Գրում armsport

Թիմերի դաշտ դուրս գալու պահին «Արարատի» լեգեոներներից մեկը՝ Յակուբա Սիլուեն, որն ընդգրկված չէր մեկնարկային կազմում, անհասկանալի պատճառով դուրս էր եկել խաղադաշտ։

Հարձակվող Սերժ Դեբլեն փորձում էր համոզել վերջինիս՝ լքել խաղադաշտի սահմանները։ Ի վերջո, ստադիոնի անվտանգության աշխատակիցների ջանքերի շնորհիվ «Արարատի» լեգեոները լքեց խաղադաշտը, և հանդիպումը մեկնարկեց սպասվածից մի փոքր ուշ։

Նմանատիպ նյութեր