211652_close_icon
views-count1573 դիտում article-date 21:58 10-12-2021

Հայաստանի ցանկացած պաշտոնյա ազատ է Արցախ այցելելու. Արտակ Բեգլարյան

 Ցանկացած անձ, հատկապես հայ, Արցախը կարող է ու պետք է այցելի միայն Արցախի իշխանությունների հետ համաձայնեցնելով: Այդ հարցում Ադրբեջանի իշխանությունները որևէ կապ չունեն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն՝ անդրադառնալով Արցախ այցելած անձանց վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին:

«Մեզ համար դա միանշանակ անընդունելի է: Ցանկացած անձ, հատկապես հայ, Արցախ կարող է ու պետք է այցելի միայն մեր իշխանությունների հետ համաձայնեցնելով: Ադրբեջանի իշխանությունները որևէ կապ չունեն: Հայաստանի ցանկացած պաշտոնյա ազատ է Արցախ այցելելու: Թե Ադրբեջանը դրա դիմաց ինչ դեմարշներ է իրականացնում չեմ կարող ասել, սակայն ակնհայտ է, որ իրենք շատ են ջղաձգվում: Եթե Ադրբեջանը ցանկանում է հակամարտությունը կարգավորել, ապա կարծում եմ, որ պետք է այս ջղաձգումներից զերծ մնա, պետք է ընդունի, որ մենք ունենք մեր իրավունքները, սեփական հայրենիքը»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Նմանատիպ նյութեր