Վանաձորի բոլոր ընտրատեղամասերի տվյալները. Փաշինյանի կուսակցությունը պարտվել է ավելի քան 13.5 տոկոսով
News.am-ը գրում է. Հայաստանի երրորդ քաղաքի՝ Վանաձորի ներկայացուցչական մարմնի ընտրությունների բոլոր 63 ընտրատեղամասերի արդյունքների մշակման արդյունքներով վստահ հաղթանակ է տարել «Մամիկոն Ասլանյան» ընդդիմադիր դաշինքը՝ նախկին քաղաքապետի գլխավորությամբ։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 38.71 տոկոսը (12810)։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդամենը 25.06 տոկոս (8295) աջակցություն է ստացել։
Անսպասելի բարձր արդյունք է գրանցել քիչ հայտնի Հայաստանի աշխատանքային սոցիալիստական կուսակցությունը։ Այն հավաքել է ձայների 14.53 տոկոսը (4809): Սակայն բանն այն է, որ այս կուսակցության ցուցակը գլխավորել է ոչ անհայտ Արկադի Փելեշյանը, որը ժամանակին եղել է Վանաձորի փոխքաղաքապետ:
Չորրորդ հորիզոնականում Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն է, որն ստացել է 4.48 տոկոս (1483 ձայն), նրան հաջորդում է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4.29 տոկոս ձայնով (1420):
Մնացած 5 մրցակիցները Վանաձորի ավագանի չեն անցել, քանի որ չեն հաղթահարել 4 տոկոսի շեմը: Դրանց արդյունքները հետեւյալն են.
«Լուսավոր Հայաստան»՝ 3.96 տոկոս (1313),
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 2.97 տոկոս (984),
«Հանրապետություն» կուսակցություն՝ 2.64 տոկոս (874),
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն՝ 2.06 տոկոս (683)։
Իսկ վերջին տեղում Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն է` 1.26 տոկոս (419 ձայն)։