211652_close_icon
views-count31970 դիտում article-date 16:04 01-12-2021

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. ուժեղ քամին Արթիկի թիվ 1 դպրոցի տանիքն ամբողջությամբ պոկել ու շպրտել է. ժամանել են հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 13։15-ի սահմաններում ուժգին քամու հետևանքով Արթիկ քաղաքում գործող թիվ 1 դպրոցի տանիքն ամբողջությամբ պոկվել ու մի կողմ է շպրտվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են  ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Վարդուհի Սահակյանն ասում էր. «Ուժեղ քամու ժամանակ դպրոցում դասապրոցես է ընթանալիս եղել, և երջանիկ պատահականություն է, որ ոչ աշակերտները, ոչ դպրոցի ուսուցչական կազմը և ոչ էլ դպրոցի մյուս աշխատակիցները չեն տուժել»։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, վնասի չափը պարզվում է։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր