14339 դիտում
21:20 27-11-2021
Չավուշօղլուն Աշխաբադում «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել. News.am
Թուրքիան ողջունում է նոր տրանսպորտային եւ լոգիստիկ ուղիների բացումը ասիական տարածաշրջանում, որը ոչ միայն համաշխարհային արտադրության կարեւոր կենտրոն է, այլեւ համաշխարհային նշանակություն ունեցող շուկա։ Այս մասին Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu-ն, տեղեկացնում է News.am-ը:
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիայում «բավարարված են Հարավային Կովկասում ցամաքային ու երկաթուղային ճանապարհների, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի վերականգնման ու բացման որոշմամբ»։
«Մենք աշխարհում մեր դիրքերը կարող ենք ամրապնդել միայն համագործակցության եւ տարածաշրջանային առեւտրի զարգացման միջոցով»,- հավելել է նա։
Նմանատիպ նյութեր
3492 դիտում
15:18 02-08-2022
Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
1255 դիտում
21:27 23-02-2024
Բաքվում Թուրքիայի մեջլիսի նախագահը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Այս բաժնից
1378 դիտում
20:15 09-02-2025
Ռուսաստանում ցանկանում են մեկ ժամով կրճատել աշխատանքային շաբաթը
1090 դիտում
19:37 09-02-2025
Ռուսական զորքն իր վերահսկողության ներքո նոր բնակավայր է վերցրել. ՌԴ ՊՆ
1366 դիտում
17:46 09-02-2025
Բալթյան երկրները միացել են եվրոպական ցանցային համակարգին