211652_close_icon
views-count63724 դիտում article-date 13:04 23-11-2021

Ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտնաբերել են Տավուշի մարզում 65–ամյա տղամարդուն սպանած ենթադրյալ կասկածյալին, ով սպանվածի համագյուղացին է. նա ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, ոստիկանության Տավուշի մարզային վարչության՝ վարչության պետ Սերգո Ավետիսյանի, ոստիկանության  Տավուշի  բաժնի ՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչության քննչական բաժնի հետ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ոստիկանության Տավուշի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 39-ամյա  Համբարձում Օ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հոկտեմբերի 15-ին համագյուղացի, 65-ամյա Խաչատուր Ս.-ին սպանելու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Համբարձում Օ.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  հոկտեմբերի 16-ին սպանություն էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Տավուշ-Պառավաքար բնակավայրերի միջտարածքային հատվածում՝ Վազաշեն գյուղի վարչական տարածքի անտառում, առվակի մեջ տղամարդու դի կա։

Օպերատիվորեն ժամանել էր ԱԻն ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները նշված վայրից դուրս էին բերել Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ՝ 65-ամյա Խաչատուր Սուլյանի դին։ 

Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ 

Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի խումբը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա կար սուր կտրող-ծակող առարկայի հետք, ինչի համար էլ փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ոստիկանության Բերդի բաժին էր դիմել Այգեձոր գյուղի բնակիչ՝ 86-ամյա Սարգիս Սուլյանը, ով հայտնել էր, որ եղբայրը՝ Խ. Սուլյանը, հոկտեմբերի 13-ին, ժամը 17։00-ի սահմաններում իր ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր