Դանի Ալվեշի աշխատավարձը «Բարսելոնայում» կլինի ամենացածրը Լա Լիգայում
«Բարսելոնայի» նորեկ Դանի Ալվեշը տարեկան կվաստակի 155 հազար եվրո, հայտնում է Armsport.am-ը:
Նշվում է, որ դա նվազագույն աշխատավարձն է, որը իսպանական Լա Լիգան թույլատրվում է վճարել պրոֆեսիոնալ խաղացողին։
38-ամյա բրազիլացին պայմանագիր է ստորագրել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն ակումբում կարող է հանդես գալ միայն հունվարից։
Մինչ այդ Դանի Ալվեսշը կատալոնացիների կազմում խաղացել է մինչև 2016 թվականը։ Ակումբ է տեղափոխվել 2008 թվականին։ Բարսելոնայում նա երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, վեց անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, չորս անգամ՝ երկրի գավաթը և սուպերգավաթը։