7594 դիտում
09:01 18-11-2021
Իրականում սխալ թվեր. կորոնավիրուսից մահացածների վիճակագրությունը թերի է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը մինչեւ օրս չի կարողանում հստակ վիճակագրություն ներկայացնել, թե կորոնավիրուսի հետեւանքով քանի մարդ՝ տանը, քանիսն են հիվանդանոցում մահացել։ «Ժողովուրդ» օրաթերթը նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ վիճակագրությունն ինչու արդյոք մինչ օրս հասանելի չէ։ Ի պատասխան՝ տիկին նախարարը նշեց. «Քանի որ «Արմեդ» համակարգը փուլերով է ներդրվել, ապա այս պահին սինքրոնիզացիան ընթացքի մեջ է։ Այս մասով աշխատող աշխատանքային խումբ ունենք, առաջիկայում լրացուցիչ հաղորդագրություն կտրամադրենք»։
Հիշեցնենք, որ նույնաբովանդակ հարց մոտ մեկ ամիս առաջ նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր բարձրաձայնել՝ հետաքրքրվելով, թե ինչու են տարբերվում ԱՎԾ-ի ու Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի՝ մահվան մասին տվյալները. շուրջ 700 մարդ կորել է ցուցակներում։ Նախարարի պատասխանը նորից նույնն էր եղել, թե ստեղծվել է հանձնաժողով, որ ստուգում է երկու կառույցների ներկայացրած տվյալները։ «Արդյունքների մասին հրապարակում կլինի»,- մեկ ամիս առաջ ասել էր նա։
Թե ինչով է զբաղված Ավանեսյանի մատնանշած աշխատանքային խումբը, թերեւս միայն իրենք կիմանան։ Հստակ է, որ դրա կատարած աշխատանքի արդյունքն ավելի քան մեկ ամիս որեւէ մեկի համար տեսանելի չէ։ Պարզ է նաեւ, որ գործադրի անդամներն իրենց վերահսկողների՝ պատգամավորների ուշադրության կենտրոնում հայտնվելուց ու կոնկրետ, հասցեական «մեսիջ» ստանալուց հետո օր առաջ առկա խնդիրը, հարցը կամ քննադատությունը հարթելու, տեղը գցելու համար տեսանելի քայլեր չեն ձեռնարկում։
Ու ստացվում է, որ մինչեւ այսօր մեզ հրամցված վիճակագրությունը, թե օրը քանի մարդ է մահացել կորոնավարակից, իրականում սխալ թվեր են»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2619 դիտում
09:01 24-12-2021
Կորոնավիրուսից իրականում քանի մարդ է մահացել. ԱՆ-ն թվեր չունի․ «Ժողովուրդ»
3098 դիտում
09:18 31-05-2016
100 ներմուծող ընկերություններ ապրիլ ամսվա հայտարարագրերի մեջ սխալ թվեր են ներկայացրել. «Հայկական ժամանակ»
6919 դիտում
23:55 07-08-2021
Ինֆորմացիայի ներկայացումը եղել է սխալ ու թերի, դրա համար մեր հայրենակիցները զայրացած են. պատերազմի մասնակից
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1483 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»