Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Ջիբրալթարին և դուրս եկավ էլիտ ռաունդ
Նոյեմբերի 16-ին՝ խորվաթական Լուցկո քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ Մ-19 ԵՎՐՈ որակավորման 11-րդ խմբի երրորդ մրցափուլի Ջիբրալթար Մ-19-Հայաստան Մ-19 հանդիպումը։ Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 1:0 հաշվով, վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը խմբում: Զուգահեռաբար ընթացող մրցավեճը Շոտլանդիայի և Խորվաթիայի հավաքականների միջև ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հայաստանի Մ-19 հավաքականը 10 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդ։
Ջիբրալթար Մ-19 - Հայաստան Մ-19՝ 0:1 (0:1)
Լուցկո, Լուցկո մարզադաշտ
Մրցավար՝ Միլովան Միլաչիչ (Չեռնոգորիա)
Գոլը՝ Գոռ Առաքելյան, 5
Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով․
12. Ռաֆայել Մանասյան, 5․ Էրիկ Սիմոնյան, 6․ Գոռ Առաքելյան, 7․ Լևոն Վարդանյան (14․ Հարություն Ասատրյան, 81) 9․ Համլետ Մինասյան, 10․ Արթուր Սերոբյան (18․ Համլետ Սարգսյան, 81) 11․ Սպարտակ Հայրապետյան, 17․ Ռուբեն Աբրահամյան, 20․ Միսակ Հակոբյան (13․ Տիգրան Սարգսյան, 65), 21․ Էդգար Փիլոյան, 22․ Յուրի Մարտիրոսյան (3․ Հովհաննես Գևորգյան, 46)։
Պահեստայիններ․ 1․ Անդրանիկ Մարտիրոսյան, 4․ Ստյոպա Մկրտչյան, 16․ Տիգրան Յաղմուրյան, 19․ Նարեկ Մանուկյան։
Գլխավոր մարզիչ՝ Վարազդատ Ավետիսյան