211652_close_icon
views-count2235 դիտում article-date 18:47 18-04-2016

Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթեց Ջիբրալթարին

Ապրիլի 18-ին Կիպրոսում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարը: Հայաստանի Մ-16 հավաքականը վերջին տուրում հանդիպեց Ջիբրալթարի Մ-16 հավաքականի հետ: Ժիրայր Շաղոյանի գոլի շնորհիվ մեր թիմը հաղթեց 1:0 հաշվով և մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը: Կիպրոսի և Ուելսի միջև հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հետխաղային 11-մետրանոց հարվածները ավելի հստակ իրացրեցին դաշտի տերերը՝ 4-3:

Նմանատիպ նյութեր