4386 դիտում
16:18 15-11-2017
Ֆուտբոլ Մ 19. Հայաստանի հավաքականը չկարողացավ անցնել էլիտ-ռաունդ
Լյուքսեմբուրգում ավարտվեց ֆուտբոլի Մ 19 տարեկանների Եվրոպայի 2018 թվականի առաջնության որակավորման մրցաշարը: Երրորդ ընտրական խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն էին Չեխիայի, Շոտլանդիայի և Լյուքսեմբուրգի թիմերը:
Վերջին խաղում մեր ընտրանին ոչ-ոքի խաղաց մրցաշարի տերերի հետ՝ 2:2: Հայաստանի հավաքականի կազմում աչքի ընկան Հովհաննես Հարությունյանը և Վահան Բիչախչյանը:
Ավելի վաղ Արտակ Օսեյանի սաները 0:5 հաշվով զիջել էին Չեխիայի թիմին, այնուհետև ոչ-ոքի խաղացել Շոտլանդիայի հետ՝ 3:3:
Թիմերի ամփոփիչ դասավորությունը. Չեխիա՝ 9 միավոր, Շոտլանդիա՝ 4, Հայաստան՝ 2, Լյուքսեմբուրգ՝ 1:
Էլիտ-ռաունդ անցան Չեխիան և Շոտլանդիան:
Նմանատիպ նյութեր
8017 դիտում
21:25 06-11-2016
Եվրո-2017. Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթեց Իսլանդիային և դուրս եկավ էլիտ ռաունդ
1967 դիտում
20:12 16-11-2021
Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Ջիբրալթարին և դուրս եկավ էլիտ ռաունդ
Այս բաժնից
3769 դիտում
20:05 14-12-2024
Գարիկ Կարապետյանը երրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ուսն ու ընկավ մրցահարթակին
2506 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2857 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում