1500 դիտում
22:04 15-11-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանին
Նոյեմբերի 15-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանին՝ ուղեկցությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի։
Հանդիպման սկզբում Հովիկ Մուսայելյանն Ամենայան Հայոց Կաթողիկոսին ներկայցրեց «Սինոփսիս» ընկերության նախագահին։ Ապա պարոն Մուսայելյանը անդարդարձավ «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից կազմակերպած ամենամյա մցանակաբաշխությանը, որի ընթացքում ՀՀ պետական մրցանակ է շնորհվում տեղեկատվական տեխնոլոգյաների ոլորտում համաշխարհային ներդրում ունեցած անձանց՝ տեղեկացնելով, որ այս տարի մրցանակաբաշխության դափնեկիրը «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանն է։
Այնուհետև Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերին, իր շնորահվորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեց Չի-Ֆուն Չանին՝ ՀՀ պետական մրացանակին արժանանալու առիթով և մաղթեց նրան նորանոր ձեռքբերումներ ու արդյունավետ գործունեություն ի նպաստ մարդկության բարօր ու ապահով կյանքի կերտման։
Իր հերթին Չի-Ֆուն Չանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է լինել Հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում։
Վերջում ներկաները փոխանակվեցին մտքերով՝ քննարկելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ապագայի հեռանկարները։

Նմանատիպ նյութեր
2212 դիտում
21:23 18-11-2021
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Չի-Ֆուն Չանին
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը