211652_close_icon
views-count10890 դիտում article-date 15:48 15-11-2021

Հնարավորինս շտապ քննարկել ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու հարցը․ Թագուհի Թովմասյանի առաջարկը ընդդիմության առաջնորդներին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեր երկրում ստեղծված այս օրհասական դրության պայմաններում չենք կարողանում արդյունավետ աշխատանք կատարել՝ որպես օրենսդիր:

Ցավալի է, բայց խորհրդարանական երկրում առաջնային մանդատով օժտված պատգամավորներով չենք կարողանում անհրաժեշտ ջանքեր գործադրել՝ կանխելու մեր պետության հետ կատարվող այս անթույլատրելի իրավիճակը։

Ընդդիմության առաջնորդներին առաջարկում եմ հնարավորինս շտապ քննարկել, օրինակ, ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու հարցը՝ միաժամանակ հայտարարելով, որ ովքեր մանդատ կվերցնեն, հայրենիքի դավաճան են։

Հարգելի՛ գործընկերներ, պետք է շտապ գործենք, հայրենիք ենք կորցնում։

Հ. Գ. Սա պայքարի տարբերակներից մեկն է, գուցե այլ ձևաչափ առաջարկվի: Կոնսենսուսային լուծում է պետք»: 

Նմանատիպ նյութեր