211652_close_icon

Մեր գյուղից Կապան 36 կմ էր, իսկ այլընտրանքային ճանապարհով՝ 150-160 կմ. Կառավարությունը պիտի հաշվի առներ բնակիչների շահերը, դեպի Կապան միակ ճանապարհը Մեղրիինն է․ Ներքին Հանդի գյուղապետ

views-count7257 դիտում article-date 16:01 15-11-2021

Այս պահին Մեղրի, Քաջարան, Կապան միայն այս ճանապարհով կարող ենք տեղաշարժվել, այլ ճանապարհ չունենք։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունքի մարզի Ներքին Հանդ համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը`խոսելով Կապան-Ճակատեն ճանապարհին տեղայակված ադրբեջանական մաքսակետի և առաջարկվող այլընտրանքային ճանապարհի մասին:

«Մեր գյուղից Կապան 36 կմ էր, իսկ այլընտրանքայինը, որ Մեղրիով գնանք, 150-160 կմ է։ Անտառամիջյան ճանապարհ կա, որը չի գործում, 90-ական թվականներին գործում էր, բայց դրանից հետո չէր  օգտագործվում, պիտի նորոգեն»,-ասաց նա։

Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ պայմանավորվածություններ կան, որ հացը ժամը 19։00-ին են բերելու գյուղ, մնացած հարցերի լուծումները դեռ քննարկվում են։

«Թշնամին անցակետը բերել, դրել է, բայց մեր կառավարությունը բնակիչների շահերը պիտի հաշվի առներ։ Այս պահին այս իրավիճակն է, այսպիսի հարցեր են»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Կապան-Ճակատեն ճանապարհին դրվելու են ադրբեջանական և հայկական մաքսակետեր։ Կապանի քաղաքապետը  արձագանքել էր, որ Կապանի 6 գյուղեր հայտնվում են բարդ իրավիճակում, այդ գյուղերը 600-700 բնակիչ ունեն, պետք է քննարկել անվտանգության հետ կապաված հարցերը։

Նմանատիպ նյութեր