2478 դիտում
18:00 11-11-2021
Կասեցվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Արայիկ Նավասարդյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, գ. Բերդավան):
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ սննդի կառույցների ներքին մակերեսները եղել են քարից, առանց որևէ նյութով երեսպատման, ուստի անհնար է կատարել համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, արտադրական սենքերի հատակը հարթ չի եղել՝ հատակի մակերեսի մի մասը կիսաքանդ բետոն է, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կանխելու կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ: Նաև՝ արտադրամասը չի ունեցել հանդերձարան անձնակազմի համար, իսկ արտադրամասի աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չի ունեցել սանիտարական գրքույկ:
Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Նմանատիպ նյութեր
4215 դիտում
13:36 26-12-2017
Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը դադարեցվել է, հացի 3 արտադրամասինը՝ վերսկսել
2045 դիտում
12:29 12-12-2018
Ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների և լավաշի արտադրամասերի գործունեությունը վերսկսվել է, ՍԱՊԾ
Այս բաժնից
469 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
751 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
529 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը