4458 դիտում
13:36 26-12-2017
Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը դադարեցվել է, հացի 3 արտադրամասինը՝ վերսկսել
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Վարդան Աբգարյանի (Տավուշի մարզ) զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը:
Արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի բավարարել սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջները:
Անհատ ձեռնարկատեր Վարդան Ավետիսյանի (Շիրակի մարզ), անհատ ձեռնարկատեր Ղևոնդ Դավթյանի (Շիրակի մարզ) և անհատ ձեռնարկատեր Շուշան Մելքոնյանի (Արմավիրի մարզ) հացի արտադրամասերում արդեն վերացվել են հայտնաբերված խախտումները, դրանց թույլատրվել է վերսկսել աշխատանքը:
Արտադրամասերի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով, բացի այդ՝ Վարդան Ավետիսյանի արտադրամասում հացաբուլկեղենը չէր տեղափոխվել համապատասխան տարաներով և «Հաց-հացաբուլկեղեն» մակնշում ունեցող հատուկ փոխադրամիջոցով: Իսկ Շուշան Մելքոնյանի արտադրամասի մեկ աշխատակից չէր անցել պարտադիր բժշկական զննություն:
Նմանատիպ նյութեր
2703 դիտում
18:00 11-11-2021
Կասեցվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
2084 դիտում
23:30 14-04-2022
Ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների արտադրամասը վերսկսել է աշխատանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
19868 դիտում
10:36 13-01-2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ