211652_close_icon
views-count61138 դիտում article-date 18:42 08-11-2021

Արտակարգ դեպք Երևանում. 200 եվրո կեղծ թղթադրամով տաք ուտեստ են առաքել. կասկածյալը Արարատի մարզում հայտնի «69 Շաղոյի տղա Անդն է»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 7-ին Կոտայքի մարզի բնակիչ Պողոս Սամսոնյանի ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 6-ին, ժամը 21։00-ի սահմաններում իրեն անծանոթ անձը Թբիլիսյան խճուղու 43 հասցեի՝ «Գազպրոմ Արմենիա» վարչական շենքի մոտ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով տա ուտեստի առաքման դիմաց իրեն վճարել է 200 եվրո թղթադրամ. անծանոթի գնալուց հետո ինքը պարզել է, որ այն կեղծ է։

Ահազանգով ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ կեղծ թղթադրամը Պ. Սամսոնյանին տվել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Անդրանիկ Շաղոյանը։ 

Ոստիկանները պարզել են նաև, որ Ա. Շաղոյանը իրենց գյուղում հայտնի «69 Շաղոյի տղա Անդն» է։

Ձեռնարկվոմ է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ «69 Շաղոյի տղա Անդին» հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր