2532 դիտում
22:27 08-11-2021
Կներկայացվի «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» համերգային ծրագիրը երեխաների համար
Նոյեմբեր 22-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» ("Symphonic Cartoons") համերգային ծրագիրը փոքրիկ հանդիսատեսի համար։ Համերգի ընթացքում կհնչեն հայտնի ու սիրված մուլտֆիլմերի («Գտնված երազ», «Պույ-պույ մկնիկ», «Թոմը և Ջերին», «Առյուծ արքա», «Ալադին», «Մուլան» և այլն) մեղեդիների սիմֆոնիկ կատարումները։ Կատարումներին զուգահեռ մեծ էկրանին կցուցադրվեն մուլտֆիլմերի ամենավառ հատվածները։ Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։
Զվարճալի ժամանցից բացի, համերգը հրաշալի հնարավորություն է՝ երեխաներին մտերմացնելու նվագախմբային կատարողական արվեստի հետ։
Համերգը նախատեսված է 5-ից բարձր տարիքի երեխաների համար։
Զվարճալի ժամանցից բացի, համերգը հրաշալի հնարավորություն է՝ երեխաներին մտերմացնելու նվագախմբային կատարողական արվեստի հետ։
Համերգը նախատեսված է 5-ից բարձր տարիքի երեխաների համար։
Նմանատիպ նյութեր
1229 դիտում
23:16 23-11-2021
Պետական սիմֆոնիկ նվագախումբը երեխաներին է ներկայացրել «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» համերգը
1450 դիտում
23:42 09-06-2022
«Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը մեծ ընդունելության արժանացավ ունկնդրի կողմից
Այս բաժնից
283 դիտում
15:59 09-05-2024
Պատրաստ եմ, ձեռքերս բաց է, թող կալանավորեն ինձ․ Բագրատ Սրբազան
301 դիտում
15:45 09-05-2024
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Բ