211652_close_icon
views-count11581 դիտում article-date 13:59 06-11-2021

Գազամատակարարման պլանային անջատումներ կլինեն Երևանում, Կոտայքի և Արարատի մարզերում

Նոյեմբերի 9-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 10-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի (ամբողջությամբ), Նորք Մարաշ վարչական շրջանի (ամբողջությամբ) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների, Կոտայքի մարզի Ջրվեժ, Ձորաղբյուր, Զովք, Ողջաբերդ, Գեղադիր, Հացավան, Գառնի, Գողթ, Գեղարդ, Զառ, Ակունք, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով

Նմանատիպ նյութեր