211652_close_icon
views-count2859 դիտում article-date 15:45 17-08-2020

Երևանում և 3 մարզերում գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում և հանրապետության երեք մարզերի մի շարք համայնքներում գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա»-ի Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 18-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 7-րդ զանգվածի (ամբողջությամբ), Սարգիսաշեն թաղամասի, Դավիթ Բեկի փողոցին հարակից առանձնատների, բազմաբնակարան շենքերի և հանրային օբյեկտների գազամատակարարումը: Ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի, Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի գազամատակարարումը: Ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10ա, 10, 12, 18 բազմաբնակարան շենքերի, Գեղամա փողոցի, Չարենցի փողոցի թիվ 1-ից 42 առանձնատների և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը: Ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Նմանատիպ նյութեր