211652_close_icon
views-count31061 դիտում article-date 10:22 06-11-2021

Մահվան ելքով վրաերթ՝ Շիրակի մարզում. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, հետիոտնը տեղում մահացել է, ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում անհայտ վարորդը անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում վրաերթի է ենթարկել 55-60 տարեկան տղամարդ հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մ. Մխիթարյանը։ 

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի և ավագ քննիչ Պ. Նալբանդյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Պ. Նալբանդյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մաաի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի, վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-դ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր