211652_close_icon
views-count56639 դիտում article-date 11:56 02-11-2021

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. 29-ամյա վարորդը Toyota-ով բախվել է բետոնե եզրաքարին և հայտնվել ձորում. կա վիրավոր, օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Մելքոնյանը իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարին, անուհետև հայտնվել ձորում՝ բախվելով հողաթմբերին, ապա՝ երկաթե ճաղավանդակին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մելքոնյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, ավագ պարեկներ Էրիկ Հայրապետյանի և Էդգար Հայրապետյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության  փրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատի փրկարարները։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Հ․ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր սպասում են, որպեսզի վթարի հարևանությամբ անցնող բարձրավոլտ էլեկտրաէներգիան ժամանակավորապես դադարեցնեն, որպեսզի հնարավոր լինի անվտանգ ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի գոտի։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր